Մրցաշարի անցկացման ժամկետները և վայրերը․
Ախուրյան համայնք.
Համայնքային փուլ՝ 2022 թվականի փետրվարի 7–ին, Ախուրյան համայնքի «Ախուրյանի համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ում /հասցեն՝ Ախուրյան, Գյումրու խ/ճ 68 /, ժամը՝ 13:00-ին։
Շիրակի մարզային փուլ՝ 2022 թվականի փետրվարի 11–12–ը, Հայաստանի «Դինամո» ՄՀԿ–ի Շիրակի մասնաճյուղի դահլիճում /հասցեն՝ ք․ Գյումրի, Ղորղանյան 91/։
Հանրապետական եզրափակիչ փուլ՝ 2022 թվականի փետրվարի 28–ից մարտի 1–ը
ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում։
Մրցաշարի անցկացումը․
– Մրցաշարը անց է կացվելու է երկու տարիքային խմբերով՝
1-ին տարիքային խումբ՝ 18-ից 35 տարեկան (1987-2004 թթ. ծնված) կանայք,
18-ից 40 տարեկան (1982-2004 թթ. ծնված) տղամարդիկ,
2-րդ տարիքային խումբ՝ 36 (1986 թ. ծնված) և բարձր տարիքի կանայք,
41 (1981 թ. ծնված) և բարձր տարիքի տղամարդիկ:
–Մրցաշարին մասնակցել ցանկացողները գրանցման համար պետք է դիմեն
Ախուրյանի համայնքապետարան։
Մրցաշարի համայնքային փուլի յուրաքանչյուր տարիքային խմբում 1–3–րդ տեղերը գրաված անձիք կպարգևատրվեն Ախուրյանի համայնքապետարամի պատվոգրերով։
–Մրցաշարի մասնակիցները մրցավայր պետք է ներկայանան իրենց անձնական
ռակետներով:
–Մրցաշարի մարզային փուլին մասնակցելու են համայնքային փուլի յուրաքանչյուր տարիքային խմբում 1–2–րդ տեղերը գրաված անձիք։
- Մրցաշարի հանրապետական եզրափակիչ փուլին մասնակցելու են մարզային փուլի
յուրաքանչյուր տարիքային խմբում 1–3–րդ տեղերը գրաված անձիք։
–Մրցաշարին չեն կարող մասնակցել.
Վերջին 5 տարիների ընթացքում սեղանի թենիսի ՀՀ առաջնություններին և միջազգային մրցաշարերին մասնակցած մարզիկները,
Բուքմեյքերական գրասենյակների կողմից կազմակերպվող վճարովի խաղերի մասնակիցները:
Պարգևատրությունը․
Մրցաշարի Շիրակի մարզային փուլի յուրաքանչյուր տարիքային խմբում 1–3–րդ տեղերը գրաված անձիք կպարգևատրվեն ՀՀ Շիրակի մարզպետարանի պատվոգրերով։
Մրցաշարի հանրապետական եզրափակիչ փուլի յուրաքանչյուր խմբում 1–20–րդ տեղերը գրաված անձիք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից կպարգևատրվեն դրամական մրցանակներով․
1–ին տեղ՝ 1․000․000 դրամ
2–րդ տեղ՝ 600․000 դրամ
3–րդ տեղ՝ 400․000 դրամ
4–րդ տեղ՝ 150․000 դրամ
5–րդ տեղ՝ 100․000 դրամ
6–10–րդ տեղեր՝ 75․000 –ական դրամ
11–20–րդ տեղեր՝ 50․000–ական դրամ
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 094750861