Այսօր: Չորեքշաբթի, 23 Հոկտեմբերի 2019թ.
Մարմաշենի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 92
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
08.10.19 Գրական-երաժշտական ցերեկույթ

Սույն թվականի հոկտեմբերի 8-ին ՀՀ Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի Վահրամաբերդ գյուղի մշակույթի տանը տեղի ունեցավ գրական-երաժշտական ցերեկույթ՝ «Թումանյան-Կոմիտաս-150» խորագրով։

10.09.19 «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՓԱՌԱՏՈՆ

Սույն թվականի սեպտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքը իր մասնակցությունը ցուցաբերեց «Մշակութային վերածնունդ» փառատոնին, որը տեղի ունեցավ Դիլիջան քաղաքում։ Համայնքը ներկայացավ ազգային պատմամշակութային արժեքներով, ձեռագործությամբ, կարպետագործությամբ, մանրանկարչությամբ, փայտագործությամբ և այլն։ Փառատոնի ընթացքում հանդես եկան Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերի պարային խմբեր, երգիչ-երգչուհիներ։ 

06.09.19 ՆՈՐ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ՝ JSB ԷՔՍԿԱՎԱՏՈՐ ԲԵՌՆԻՉ

«Մարմաշեն բազմաբնակավայր համայնքի տեխնիկական վերազինում՝ կոմունալ ծառայության տեխնիկայի ձեռքբերման միջոցով» սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ձեռք բերվեց JSB բազմաֆունկցիոնալ էքսկավատոր-բեռնիչ

06.09.19 ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐ

«Հակակարկտային կայանների ձեռքբերում» սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ձեռք բերվեցին և բնակավայրերում տեղադրվեցի նոր հակակարկտային կայաններ

06.09.19 ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

«Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրի շրջանկաներում ավարտվեցին Մարմաշեն, Մայիսյան բնակավայրերի հուշարձանի տարածքի բարեկարգման աշխատանքերը և ընթացքի մեջ են գտնվում Հացիկ, Ջաջուռավան բնակավայրերի գերեզմանատան ցանկապատման աշխատանքները

19.08.19 ԽԱՂՈՂՕՐՀՆԵՔ

Օգոստոսի 18-ին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի Մայիսյան բնակավայրի «Սուրբ Տիրամայր» եկեղեցում Սուրբ Աստվածածնի վերափոխման (Խաղողօրհնեք) տոնին նվիրված պատարագ է մատուցվել։ Պատարագից հետո կատարվել է խաղողօրհնեքի արարողությունը, որին հաջորդել է հյուրասիրություն և համերգային ծրագիր։

17.08.19 ԳԼԽԱՎՈՐ ՓՈՂՈՑՆԵՐԻ ՓՈՍԱԼՑՈՒՄ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի «M7» միջպետական և «Մ-3 Սպիտակ–Գյումրի Թուրքիայի Հանրապետության սահման» ճանապարհներին կատարվում է ասֆալտ-բետոնե ծածկույթի ֆրեզման աշխատանքներ, որից առաջացած հանույթը տրամադրվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի բնակավայրերին` գլխավոր փողոցների փոսալցման և հարթեցման աշխատանքների համար

16.08.19 «ՄԱՅԻՍՅԱՆԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ

Այսօր՝ օգոստոսի 16-ին, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի «Մայիսյանի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում բացվեց 2-րդ խումբը

09.08.19 ՆՈՐ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշենի համայնքապետարանը սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ձեռք բերեց МАЗ մակնիշի բեռնատար ավտոմեքենա

30.07.19 ՏԱՐԵՑՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԽԱՂԵՐ

«Տարեցների հանրապետական խաղեր 2019» ծրագրի շրջանակներում հուլիսի 30-ին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի Մայիսյան բնակավայրի մշակույթի տանը տեղի ունեցավ «Շաշկու», «Նարդու» և «շախմատի» մրցումներ։ Մրցումների մասնակցություն ցուցաբերեցին Մարմաշեն համայնքի տարբեր բնակավայրերի տարեց բնակիչները։ «Նարդու» մրցույթին հաղթող ճանաչվեց Մարմաշեն համայնքի Քեթի բնակավայրի բնակիչ Կամո Դինարյանը իսկ «շախմատ» մրցաձևում  հաղթեց Համլետ Պետրոսյանը։

22.07.19 ՆՈՐ ԳՐԱԴԱՐԱԿՆԵՐ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի Մայիսյան բնակավայրի գրադարանը համալրվեց նոր գրադարակներով։  

17.07.19 ԼԵՆ-ԳԷՍ ԹԱՂԱՄԱՍԻ 2-ՐԴ և 3-ՐԴ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՏԱՆԻՔՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ

Տրվեց «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի Վահրամաբերդ գյուղի ԼԵՆ-ԳԷՍ թաղամաս 2-րդ խճուղի թիվ 2 և թիվ 3 հասցեներում բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքների» մեկնարկը։

17.07.19 ԿԱՊՍ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ

ՀՀ Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի Կապս բնակավայրում սուբվենցիոն ծրագրի շրջանակներում մեկնարկել է մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքները։ Աշխատանքների ավարտից հետո երեխաները նախադպրոցական կրթություն կստանան բնակավայրի ներսում։

17.07.19 ՄԱՐՄԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ

ՀՀ Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի Մարմաշեն բնակավայրում երկհարկանի շենքի առաջին հարկում սուբվենցիոն ծրագրի շրջանակներում մեկնարկել է շուրջ 60-ից 70 երեխաների համար նախատեսված մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները։ Մանկապարտեզում նախատեսված է խմբային, ննջարանային սենյակներ, սանհանգույց և հանդերձարան, խոհանոց, լվացքատուն և պահոցներ, տնօրենի սենյակ, մարմնամարզության և խաղերի դահլիճ։ Նախատեսված է նաև բարեկարգել շրջակա տարածքը։

28.06.19 «ՀՐԱԺԵՇՏԻ ՀԱՆԴԵՍ»

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի «Մայիսյանի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում տեղի ունեցավ տարեվերջյան «Հրաժեշտի հանդես»։ Մանկապարտեզի սաները հանդես եկան տարբեր կատարումներով։

 

1 2 3 4 5 6


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
JSB էքսկավատոր-բեռնիչ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-Ի ՆԻՍՏԸ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-Ի ՆԻՍՏԸ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-Ի ՆԻՍՏ
Նոր տեխնիկա
Մարմաշեն համայնքի ավագանու նիստի 18-ի նիստը
Մարմաշեն համայնքի ավագանու հուլիսի 18-ի նիստը
Մարմաշեն համայնքի ավագանու հուլիսի 18-ի նիստը
Մարմաշեն համայնքի ավագանու հուլիսի 18-ի նիստը
Մարմաշեն համայնքի հուլիսի 15-ի չկայացած նիստը
2019 թվականի հուլիսի 3-ի նիստը
2019 թվականի հուլիսի 3- նիստը
2019 թվական, ապրիլի 17
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐ ՀԱՑԻԿԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ ՋԱՋՈՒՌ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ ԿՐԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ ՋԱՋՈՒՌԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ ՄԵԾ ՍԱՐԻԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ ԼԵՌՆՈՒՏ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ ԿԱՐՄՐԱՔԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ ՀՈՎՈՒՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ ՀԱՑԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐ ՄԱՅԻՍՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐ ՄԱՐՄԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐ ԿԱՊՍ ԲՆԱԿԱՎԱՅՐ
2018 թվականի դեկտեմբերի 27-ի ավագանու նիստը
2018 թվականի դեկտեմբերի 27-ի ավագանու նիստը
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐ ՎԱՀՐԱՄԱԲԵՐԴ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
2018 թվականի դեկտեմբերի 27-ի ավագանու նիստը
2018 թվականի դեկտեմբերի 27-ի ավագանու նիստը
ՄԱՐՄԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ՆԻՍՏԸ
ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի ՆԻՍՏԸ
Մարմաշեն վանական համալիր .
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Շիրակի մարզ, գ.Մայիսյան

(098) 799775, (093) 982207

marmashen.shirak@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner