Հարգելի հայրենակիցներ
Հայաստանի Հանրապետությունում պարբերաբար արձանագրվում են աղիքային վարակիչ հիվանդությունների բռնկումներ՝ ինչպես ջրային այնպես էլ սննդային գործոնով պայմանավորված
Ինչպես հայտնի է աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ է սեզոնայնությունը՝ առավել շատ դեպքեր և բռնկումներ արձանագրվում են տարվա տաք շրջանում, երբ առկա են նպաստավոր պայմաններ աղիքային վարակների հարուցիչների աճման և բազմացման համար:
Ելնելով վերոգրյալից և Հայաստանի Հանրապետությունում աղիքային վարակիչ հիվանդությունների տարածումը և բռնկումները կանխարգելելու նպատակով ՀՀ Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի բնակչությանը և տնտեսվարող սուբյեկտներին հորդորում է բարձրացնել զգոնությունը, ուժեղացնել հսկողությունը ջրամատակարարում իրականացնող, հանրային սնունդի, ամառային հանգիստ կազմակերպող և բնակչության սպասարկում իրականացնող կազմակերպությունների, մանկական նախադպրոցական և դպրոցական ուսումնական հաստատությունների նկատմամբ:
Կից ներկայացնում ենք ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի գրությունը։