Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Մարմաշենի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշումներ N 16
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Մարմաշեն ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Մարմաշեն, (098) 799775, (093) 982207, marmashen.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 ապրիլի 2019 թվականի N 16

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 76-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 90-րդ հոդվածի 4-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով, «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի «բ» ենթակետի դրույթներով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանին

որոշում է

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի 2019 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 76-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

Համայնքի 2019 թվականի բյուջեի վարչական մասի

11.1.2. ծրագրի 4891 «Պահուստային միջոցներ» հոդվածի «68087600» թիվը փոխարինել «260876007 թվով տեղափոխելով ֆոնդային մաս

01.6.1.ծրագրի 5112 «Շենքերի և շինությունների կառուցում» հոդվածի «0» թիվը փոխարինել «26000000» թվով Լեռնուտ բնակավայրում հյուրանցի կառուցման համար

09․1․1ծրագրի 5113 «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածի «0» թիվը փոխարինել «20000000» Կապս բնակավայրում մանկապարտեզի վերակառուցման համար

01․6․1․ծրագրի 5113 «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածի «18024400» թիվը փոխարինել «8024400» թվով Լեն-Գես թաղամաս 2-րդ խճուղի թիվ 2 և թիվ 3 հասցեներում բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքներ կատարելու համար

01․6․1ծրագրի 5121 «Տրանսպորտային սարքավորումներ» հոդվածի «42000000» թիվը փոխարինել «48000000» թվով տեխնիկայի ձեռք բերման համար

04․5․1 ծրագրի 4269 «Հատուկ նպատակային այլ նյութեր» հոդվածի «13000000» թիվը փոխարինել «12000000» թվով

04․5․1 ծրագրի 4264 «Տրանսպորտային նյութեր» հոդվածի «0» թիվը փոխարինել «1000000» թվով դիզելային վառելիք ձեռք բերելու համար


Կողմ -7

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՄԱՆՈՒԿ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՌՈՒՍՏԱՄ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀԱՄԼԵՏ

ԶԱՔԱՐՅԱՆ ԱՐՏՅՈՄ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՍԼԱՎԻԿ

ՀՈՎՍԵՓՅԱՆ ԼԵՎՈՆ

ՂԱՖԱՐՅԱՆ ՋԱՆԻԲԵԿ

Դեմ -0

Ձեռնպահ -1

ՂԱՆԴԻԼՅԱՆ ԿԱՄՈ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(855.31 Կբ) Որոշում թիվ 16
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Շիրակի մարզ, գ.Մայիսյան
(098) 799775, (093) 982207
marmashen.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner