Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 90-րդ հոդվածի 4-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով, «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի «բ» ենթակետի դրույթներով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանին
որոշում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի 2019 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 76-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
Համայնքի 2019 թվականի բյուջեի վարչական մասի
11.1.2. ծրագրի 4891 «Պահուստային միջոցներ» հոդվածի «68087600» թիվը փոխարինել «260876007 թվով տեղափոխելով ֆոնդային մաս
01.6.1.ծրագրի 5112 «Շենքերի և շինությունների կառուցում» հոդվածի «0» թիվը փոխարինել «26000000» թվով Լեռնուտ բնակավայրում հյուրանցի կառուցման համար
09․1․1․ծրագրի 5113 «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածի «0» թիվը փոխարինել «20000000» Կապս բնակավայրում մանկապարտեզի վերակառուցման համար
01․6․1․ծրագրի 5113 «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածի «18024400» թիվը փոխարինել «8024400» թվով Լեն-Գես թաղամաս 2-րդ խճուղի թիվ 2 և թիվ 3 հասցեներում բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքներ կատարելու համար
01․6․1․ծրագրի 5121 «Տրանսպորտային սարքավորումներ» հոդվածի «42000000» թիվը փոխարինել «48000000» թվով տեխնիկայի ձեռք բերման համար
04․5․1․ ծրագրի 4269 «Հատուկ նպատակային այլ նյութեր» հոդվածի «13000000» թիվը փոխարինել «12000000» թվով
04․5․1․ ծրագրի 4264 «Տրանսպորտային նյութեր» հոդվածի «0» թիվը փոխարինել «1000000» թվով դիզելային վառելիք ձեռք բերելու համար |