«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 3-րդ գլխով սահմանված կարգով 2021 թվականի փետրվարի 5-ին ժամը 12:00-ին Շիրակի մարզի Մարմաշեն խոշորացված համայնքի Մեծ Սարիար բնակավայրի դպրոցի շենքում /հասցե Հայաստան, Շիրակի մարզ, 5-րդ փ. 2-րդ շենք/, տեղի կունենա «Էյ-Թի-Փի» հիմնադրամի կողմից «Շիրակի մարզի Մարմաշեն խոշորացված համայնքի Մեծ Սարիար բնակավայրում 59,1 հա տարածքների անտառապատում» ծրագրի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային ծանուցում և քննարկումներ: