23.01.21
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
|
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 3-րդ գլխով սահմանված կարգով 2021 թվականի փետրվարի 5-ին ժամը 12:00-ին Շիրակի մարզի Մարմաշեն խոշորացված համայնքի Մեծ Սարիար բնակավայրի դպրոցի շենքում /հասցե Հայաստան, Շիրակի մարզ, 5-րդ փ. 2-րդ շենք/, տեղի կունենա «Էյ-Թի-Փի» հիմնադրամի կողմից «Շիրակի մարզի Մարմաշեն խոշորացված համայնքի Մեծ Սարիար բնակավայրում 59,1 հա տարածքների անտառապատում» ծրագրի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային ծանուցում և քննարկումներ:
|
|
20.01.21
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանու նիստը կկայանա 2021 թվականի հունվարի 26-ին, ժամը՝ 11:30-ին, համայնքապետարանի շենքում:
|
|
19.01.21
ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ
|
Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամի աջակցությամբ Մարմաշեն համայնքն իրականացնում է «Կոմունալ ծառայությունների բարելավում» ծրագիրը: «Կոմունալ ծառայությունների բարելավում» ծրագրի շրջանակներում Մարմաշեն համայնքը ձեռք է բերել KAMAZ 6511 ինքնաթափ բեռնատար:
|
|
19.01.21
ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ
|
Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամի աջակցությամբ Մարմաշեն համայնքն իրականացնում է «Կոմունալ ծառայությունների բարելավում» ծրագիրը: «Կոմունալ ծառայությունների բարելավում» ծրագրի շրջանակներում Մարմաշեն համայնքը ձեռք է բերել CASE 57 OST էքսկավատոր բեռնիչ:
|
|
19.12.20
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՒՂԵՐՁԸ
|
Սիրելի հայրենակիցներ․Կարելի է պարտվել ճակատամարտը, բայց անթույլատրելի է պարտվել որպես ազգ։Հայաստանում, Արցախում և Սփյուռքում աշխարհասփյուռ հայությունը ներկայումս ապրում է մեր ազգի հազարամյա պատմության ամենաշրջադարձային պահերից մեկը։Մենք պարտվեցինք մեզ պարտադրված պատերազմում։Խորը ցավ եմ ապրում ադրբեջանական ռազմական լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների համար։Խոնարհվում եմ մեր զոհված հերոսների ու նրանց ընտանիքների առջև։ Մեծագույն վշտով ցավակցությունն եմ հայտնում բոլոր որդեկորույս մայրերին, ովքեր ծնել ու դաստիարակել էին հայրենիքին արժանի զավակներ։Մենք հպարտ ենք մեր քաջարի հերոսներով, որոնցից յուրաքանչյուրն իր արյան գնով վճարեց ՀԱՅՐԵՆԻ ՍՈՒՐԲ ՀՈՂԸ պահելու ցանկությունը։ Նրանց ...
Մանրամասն |
|
07.12.20
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը, համայնքապետարանի աշխատակազմը, ավագանու անդամների և վարչական ղեկավարների գերակշիռ մեծամասնությունը միացել են Հայաստանի Հանրապետության բազմաթիվ համայնքներին և պահանջում են Հայաստանի ապազգային և ապաշնորհ իշխանությունների` վարչապետի և կառավարության անհապաղ հրաժարականն ու անցնցում հեռացումը:
|
|
09.11.20
ՀԱՄԱՅՆՔԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ
|
Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամի աջակցությամբ Մարմաշեն համայնքն իրականացնում է <<Կոմունալ ծառայությունների բարելավում>> ծրագիրը: Այն ուղղված է համայքի բնակավայրերի ճանապարհների բարեկարգմանը և բնակավայրերից աղբահանության արդիականացմանը: Սույն ծրագրի շրջանակներում Մարմաշեն համայնքը որպես նվիրատվություն ստանալու է 171.512.700 դրամի տեխնիկա և գույք, որից համայնքի ներդրումը կազմում է 8.757.635 դրամ: Ներկա պահին համայնքը ստացել է 100 աղբաման և Գլդոն AMKOROD 6712B տեխնիկան: Իրականացվել է աղբամանների տեղափոխման, տեղադրման աշխատանքներ 16 բնակավայրերում:
|
|
21.10.20
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՉԸ
|
Սիրելի՛ հայրենակիցներՔաջ գիտակցում ենք պատմական այն շրջադարձային փուլը, որում ապրում ենք, սա մի նոր Սարդարապատ է, սա մեր գոյության և ինքնության վճռորոշ պայքարն է, և այս պայքարում մեր անելիքը մեկն է՝ պայքարել մինչև վերջ, մինչև հաղթական ավարտ։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին արձագանքելով՝ դիմում ենք մեր համայնքի բնակիչներին կամավորագրվել հայրենիքի պաշտպանության սրբազան գործին։Այս պահից սկսած կարող եք դիմել Մարմաշենի համայնքապետարան կամ զինվորական կոմիսարիատ՝ ձևավորելու ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ենթակայության ներքո գործող կամավորական ջոկատներ և միանալու հայրենական պայքարին, որի զինվորն ենք յուրանքաչյուրս։Կեցցե՛ Հայաստանի ՀնարապետությունըԿեցցե՛ Արցախի ՀանրապետությունըՓա՛ռք Հայոց բանակին#Հաղթելու ...
Մանրամասն |
|
08.10.20
ՀԱՐԳԵԼԻ՛ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ
|
Կոչ ենք անում 20-55 տարեկան, զինվորական ծառայություն անցած բոլոր արական սեռի քաղաքացիներին, ովքեր կցանկանան կամավորագրվել և մեկնել Արցախ, մինչև ժամը 18:00-ն ներկայանան համայնքապետարան կամ զինվորական կոմիսարիատներ, կամավորագրվել, մեկնել մարտադաշտ և անմնացորդ նվիրումով պաշտպանել սեփական հայրենիքում ապրելու մեր անքակտելի իրավունքը: Սա հայրենական սուրբ պատերազմ է, որը մենք պետք է հաղթենք յուրաքանչյուրի առավելագույն մասնակցությամբ ու նվիրումով։ Ժամն է ազգովի դառնալու մի կուռ ու հուժկու բանակ, պաշտպանել մեր ընտանիքն ու հայրենիքը: Սա մեր վերջին մարտն է, որը հաղթական ավարտին պիտի հասցնենք: Բոլորս ոտքի, բոլորս ի զե՛ն: Պատիվ ունենք։
|
|
04.10.20
ԱՊՐԵ՜Լ, ԱՊՐԵ՜Լ, ԱՅՆՊԵ՛Ս ԱՊՐԵԼ,
ՈՐ ՍՈՒՐԲ ՀՈՂԴ ԵՐԲԵՔ ՉԶԳԱ ՔՈ ԱՎԵԼՈՐԴ ԾԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ
|
«Ո՜վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»
|
|
03.10.20
Հ ՈՒ Յ Ժ
|
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
|
|
03.10.20
Հ ՈՒ Յ Ժ
|
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
|
|
03.10.20
Հ ՈՒ Յ Ժ
|
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
|
|
03.10.20
Հ ՈՒ Յ Ժ
|
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
|
|
03.10.20
Հ ՈՒ Յ Ժ
|
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |