Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանին որոշում է
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 80-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններ.
1.Ծախսային մասի հատված 6 <<Համայնքի բյուջեի ծախսերը ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման>>
1)<<Շենքերի և շինությունների վերանորոգում>> 5113 հոդվածի <<40262760.3>> թիվը փոխարինել <<26262760.3>> թվով
2)<<Նախագծահետազոտական ծախս>> 5134 հոդվածի <<4000000>> թիվը փոխարինել <<18000000>> թվով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: