Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդմասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ կետերի դրույթներով և հաշվի առնելով, քաղաքացի Արմեն Վոլոդյայի Մնացականյանի դիմումը՝ սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքակամ կառուցված շինություններն օրինական ճանաչելու մասին
որոշում եմ՝
1.Հաշվի առնելով, որ քաղաքացի Արմեն Վոլոդյայի Մնացականյանին սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի Մարմաշեն բնակավայրի 41-րդ փողոցի, 7-րդ հասցեում գտնվող 08-078-0024-0010 կադաստրային ծածկագրով 0․105 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում /հիմք՝ իրավունքների պետական գրանցման վկայական N 11062015-08-0005/ 2013 և 2020 թվականներին ինքնակամ կառուցված 94․80 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տունը, 10․60 քառակուսի մետր մակերեսով օժանդակ շինությունները /հետագայում ինքնակամ շինություն/ բավարարում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 11-րդ կետում սահմանված ինքնակամ շինությունների օրինականացման պայմաններին, ինքնակամ կառուցված շինությունները ճանաչել օրինական:
2.Օրինական ճանաչված շինությունների պահպանման ու սպասարկման համար նախատեսված հողամասի Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով հաստատված ձևի համապատասխան կազմված հատակագծերն ու շինությունների բնութագիրը կցվում է սույն որոշմանը։
3.Նշել, որ օրինական ճանաչված շինությունները՝
ա)չեն գտնվում հաստատված պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերով նախատեսված գոտիներում,
բ)չեն խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,
գ)կառուցված չեն Հայաստանի Հանրապետության հողային oրենuգրքի 60-րդ հոդվածով uահմանված հողամաuերի վրա, ինչպեu նաև ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում։
դ)կառուցված են քաղաքաշինական նորմերին ու կանոններին համապատասխան։
ե)չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
4.Ինքակամ կառույցն օրինական ճանաչելու համար սահմանել վճարների հետևյալ դրույքաչափերն ու վճարման պայմանները՝
ա)բնակելի տան արտաքին մակերեսը կազմում է 94․80 քառակուսի մետր, իսկ օժանդակ շինությունների՝ 10․60 քառակուսի մետր, որպես բնակելի նշանակության կառույց, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N912-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի «ա» և «բ» ենթակետերի համաձայն, վաճառքի գինը բնակելի տան յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի համար սահմանվում է բազային տուրքի 10-ապատիկի չափով, իսկ օժանդակ շինությունների՝ բազային տուրքի 6-ապատիկ չափով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N470-Ն որոշմամբ հաստատված XIV գոտում ընդգրկված Մարմաշեն բնակավայրի համար սահմանված 0.055 գործակցի կիրառմամբ, վճարի չափը կազմում է՝
94․80 քառակուսի մետր X 10000 ՀՀ դրամ X 0.055=52200 (հիսուներկու հազար երկու հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ,
10․60 քառակուսի մետր X 6000 ՀՀ դրամ X 0.055 = 3500 (երեք հազար հինգ հարյուր) Հայաստանի Հանրպետության դրամ
բ)ինքնակամ շինության օրինականացման համար վճարի չափը սահմանվում է 55700 (հիսունհինգ հազար յոթ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ, որը ենթակաէ մուծման Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի բյուջե։
գ)սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարները 60 օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։
5.Պարտավորեցնել հողամասի սեփականատեր՝ Արմեն Վոլոդյայի Մնացականյանին (անձնագիր՝ AT 0346783, տրված՝ 09․01․2020թ․ 030-ի կողմից), սահմանված կարգով և ժամկետում կատարել օրինականացմանհամար սույն որոշմամբ սահմանվածվճարումը ևանշարժ գույքի նկատմամբ իրավունքները ենթարկել պետական գրանցման։