Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրեսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի Մայիսյան բնակավայրի տարածքում գտնվող 08-077-0044-0014 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նշանակության 0.13 հեկտար բնակելի կառուցապատման հողամասի սեփականատերեր Սիմոն Անդրանիկի և Լիզա Մնացականի Վարդանյանների, անհատույց օգտագործող՝ Արկադի Սիմոնի Վարդանյանի 2020 թվականի հոկտեմբերի 02-ի դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սարմաշեն համայնքի ավագանին որոշում է․
1.Համայնքի ղեկավարի առաջարկությամբ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի վարչական սահմաններում Մայիսյան բնակավայրի տարածքում գտնվող, քաղաքացիներ՝ Սիմոն Անդրանիկի Վարդանյանին, Լիզա Մնացականի Վարդանյանին սեփականության և Արկադի Սիմոնի Վարդանյանին անհատույց օգտագործման իրավունքով պատկանող 08-077-0044-0014 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նշանակության 0.13 հեկտար բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 06022020-08-0036) նպատակային նշանակությունր փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատիգորյա գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասի սեփականատիրոջ և անհատույց օգտագործողի կողմից այդ հողամասում ջերմոցային տնտեսություն կառուցապատելու նպատակով։
2.Մարմաշեն համայնքի ղեկավար Կարեն Արշակյանին.
ա)Հողամասի նպատակային նշանակության սույն որոշմամբ կատարված փոփոխությունը արտացոլել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի 2020 թվականի հողային հաշվեկշռում։
բ)Հողամասի Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահի հրամանով հաստատված ձևին համապատասխան կազմված հատակագիծը և հողամասի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականների պատճեները կցվում են սույն որոշմանը։