Հիմք ընկնելով Հայասաանի Հանրապետական կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2010 թվականի հանիսի 01-ի N186-Ն հրամանով հաստատված «Կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգի» 9-րդ կետի 5-րդ ենթակետը և հաշվի առնելով, որ համայնքի վարչական սահմանների 08-052-0038-0007, 08-052-0038-0008, 08-052-0038-0009 կադաստրային ծածկագրերով 0.11777 հեկտար բնակավայրերի նպատակային նշանակական, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի նկատմամբ գոյություն չունեն որևէ իրավոր հաստատող թաստաթղթեր և թույլ տրված անճշտության հետևանքով այն համայքին է փոխանցվել որպես «անհայտ» քաղաքացու սեփականություն, անճշտությունն ուղղելու նպաաակով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանին որոշում է՝
1 Հայաստանի Հանրապետական Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի վարչական սահմտններում (բնակավայր՝ Կապս) 08-052-0038-0007, 08-052-0038-0008, 08-052-0038-0009 կադաստրային ծածկագրով 0,11777 հեկտար բնակավայրերի նպատակայն նշանակական, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը ճանաչի համայնքի սեփականություն։
2․Համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված հողամասի հատակագիծը կցվում է որոշմանը։
3․Համայնքի ղեկավար Կարեն Արշակյանին.
Սահմանված կարգով դիմել Հայասաանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի Շիրակի մարզային ստորաբաժանման անշարժ գույքի նկատմամբ համայնքի իրավունքները պետական գրանցման ենթարկելու համար։