|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Մարմաշեն ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնք ՀՀ Շիրակի մարզ, գ. Մարմաշեն, (098) 799775, (093) 982207, marmashen.shirak@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
08 հունիսի 2018 թվականի N 22 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ, ՕՏԱՐՄԱՆ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանին
որոշում է` 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի սեփականությունը հանդիսացող սույն որոշման հավելվածում նշված գյուղատնտեսական, բնակավայրերի և արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասերն օտարել աճուրդով:
2.Հաստատել աճուրդով օտարվող հողամասերի մեկնարկային գներն ու պայմանները՝ համաձայն հավելվածի: |
Կողմ -8 ԱՌԱՔԵԼՅԱՆ ՄԱՆՈՒԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ ՌՈՒՍՏԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ ԱՐՏՅՈՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՍԼԱՎԻԿ ՀՈՎՍԵՓՅԱՆ ԼԵՎՈՆ ՂԱՖԱՐՅԱՆ ՋԱՆԻԲԵԿ ՄԿՐՏՉՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ ՍԱՀԱԿՅԱՆ ՊԵՏՐՈՍ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(2.03 Մբ)
Որոշում 22 |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|