Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանին որոշում է
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 80-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններ.
1.Ծախսային մասի 1.6.1. ծրագրի
1)<<Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ>> 4239 հոդվածի <<10000000>> թիվը փոխարինել <<7000000>> թվով
2)<<Այլ կապիտալ դրամաշնորհներ>> 4657 հոդվածի <<6000000>> թիվը փոխարինել <<9000000>> թվով: