Այսօր: Հինգշաբթի, 16 Մայիսի 2024թ.
Մարմաշենի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 24
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 24


Զեկ. ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔՆ /ՄԱՐԴԱՏԱՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱ / ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ, ՕՏԱՐՄԱՆ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  2-րդ, 5-րդ և 8-րդ հոդվածների դրույթներով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանին

որոշում է

1.Համայնքի  ղեկավարի առաջարկությամբ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի սեփականություն հանդիսացող մարդատար ավտոմեքենաները և  գյուղատնտեսական տեխնիկան օտարել աճուրդով՝ համաձայն թիվ 1 հավելվածի:

2.Հիմք ընդունելով  որոշման 1-ին կետում նշված թիվ 1 հավելվածի գույքի շուկայական արժեքի որոշման վերաբերյալ  «Ա.Գ.ԷՍԹԵՅԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (Վկայական՝ NԱԳԳ 190, տրված՝ «29» դեկտեմբերի 2016 թվական)  2018 թվականի փետրվարի 15-ի N02151821, 2019 թվականի ապրիլի 3-ի N04031925, N04031921 հաշվետվությունները՝ մարդատար ավտոմեքենաների և գյուղատնտեսական տեխնիկայի (հետագայում՝ գույք) շուկայական արժեքի գնահատման վերաբերյալ ՝գույքի աճուրդով օտարման մեկնարկային գինը հաստատելու:

3.Հաստատել աճուրդի կանոնակարգը, աճուրդի մասին հրապարակային ծանուցման հայտարարության տեքստը, մարդատար ավտոնեքենաների և գյուղատնտեսական տեխնիկայի աճուրդով օտարելու, օտարման մեկնարկային գինը ու պայմանները համաձայն թիվ 1, թիվ 2 և թիվ 3 հավելվածների:

4. Աճուրդը կազմակերպելու նպատակով ՝

ա)   ստեղծել աճուրդային հանձնաժողով հետևյալ անհատական կազմով՝

հանձնաժողովի նախագահ՝ Կարեն Արշակյան – համայնքի ղեկավար,

հանձնաժողովի անդամներ՝

Հովիկ Մելքոնյան–համայնքի ղեկավարի խորհրդական,

Մամեդ Սալոյան- համայնքապետարանի աշխատակազմի աշխատակից

Արտյոմ Զաքարյան-համայնքի ավագանու անդամ

Համլետ Գևորգյան-համայնքի ավագանու անդամ

բ)աճուրդավար նշանակել հանձնաժողովի անդամ, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար՝ Հովիկ Մելքոնյան, արձանագրող՝ հանձնաժողովի անդամ, համայնքապետարանի աշխատակազմի աշխատակից՝ Մամեդ Սալոյանին։

5.«Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն հանձնաժողովին վերապահել հրապարակային սակարկություն կազմակերպելու լիազորություն (աճուրդի կազմակերպիչ):


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՓԻՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(7.76 Մբ) Որոշում թիվ 24
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Շիրակի մարզ, գ.Մայիսյան
(098) 799775, (093) 982207
marmashen.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner