Այսօր: Հինգշաբթի, 16 Մայիսի 2024թ.
Մարմաշենի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 11
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 11


Զեկ. ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի ԹԻՎ 4 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 3-րդ մասի և 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով Հայաստանի Հանարապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանին որոշում է՝

1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանու 2020 թվականի հունվարի 23-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն  համայնքի ղեկավարի կամավոր լիազորությունների իրականացման և այդ նպատակով անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանու 2019 թվականի փետրվարի 05-ի թիվ 4 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> թիվ 4 որոշման հավելվածի 18-րդ կետի 4-րդ ենթակետում <<50000>> թիվը փոխարինել <<100000>> թվով։

2․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանու 2020 թվականի հունվարի 23-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն  համայնքի ղեկավարի կամավոր լիազորությունների իրականացման և այդ նպատակով անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանու 2019 թվականի փետրվարի 05-ի թիվ 4 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> թիվ 4 որոշման հավելվածի 18-րդ կետի 4-րդ ենթակետից հետո լրացնել <<5)մարտական գործողություններին՝ այդ թվում հերթափոխին մասնակցած  և /կամ/ վիրավորում ստացած զինծառայողի ընտանիքին՝ 300000 ՀՀ դրամ, 6)անհետ կորած և /կամ/ գերեվարված անձանց ընտանիքին՝ 500000 ՀՀ դրամ>> ենթակետերը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Շիրակի մարզ, գ.Մայիսյան
(098) 799775, (093) 982207
marmashen.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner