Այսօր: Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024թ.
Մարմաշենի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 56
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 56


Զեկ. ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԵԹԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՅՈՒՄ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի, 8-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշման 2-րդ և նույն  որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի 13-ի N 599 որոշմամբ ստեղծված հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2018 թվականի սեպտեմբերի 4-ի թիվ 133 դրական եզրակացությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանին

որոշում է․  

 

1․Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի Քեթի բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը, որով նախատեսվում է համայնքի վարչական սահմաններում,Քեթի բնակավայրի տարածքում գտնվող , քաղաքացի ՝ Գագիկ Մերուժանի Ադամյանին սեփականության իրավունքով պատկանող 08-119-0138-0002 կադաստրային ծածկագրով 5․08365 հեկտար հողամասից (վկայական N 18032016-08-0004) առանձանացված 018-119-0137-0008 կադաստրային ծածկագրով 2․542851 հեկտար գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքի կառուցապատված հողամասի (վակայական N 13072018-08-0023, հասցե՝ Մարմաշեն համայնք, գյուղ Քեթի, փողոց 1, թիվ 1/3) նպատակայով նշանակությունը փոխել և այն ընդգրկել  բնակավայրերի հողերի կատեգորիա հասարակական կառուցապատման գործառնական նշանակություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով այդ հողամասում ինքնակամ կառուցված հասարակական նշանակության շինություններն օրինականացնելու, հողամասի նպատակային և գործառնական նշանակությանը համապատասխան թույլատրված հողօգտագործում ապահովելու նպատակով։

2․Համայնքի ղեկավար ՝ Կարեն Արշակյանին,

1)ապահովել հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերության գանձումը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան՝ միչև փոփոխումը։

2)Ապահովել այն որոշումից բխող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը։

3)Հողամասի նպատակային նշանակության փոփոխության և հողերի ընթացիկ հաշվառման տվյալների հիման վրա համայնքի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն։  


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՓԻՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Շիրակի մարզ, գ.Մայիսյան
(098) 799775, (093) 982207
marmashen.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner