Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Մարմաշենի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 45
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 45


Զեկ. ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐՎՈՂ ՋԱՋՈՒՌ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՎԱԳՈՆ–ՏՆԱԿԸ ՔԱՂԱՔԱՑԻ ԱՇՈՏ ԱՂԱՍՈՒ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԸՆԱՆԻՔԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և 605-րդ հոդվածների դրույթներով և հիմք ընդունելով Աշոտ Աղասու Գասպարյանի 2019 թվականի հունիսի 17-ի դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանին                                                                               

որոշում է ՝

1.Հայասատանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի սեփականությունը համարվող Ջաջուռ բնակավայրում գտնվող 9 մետր երկարությամբ, 3 մետր լայնությամբ և 2.7 մետր բարձրությամբ վագոն-տնակն անհատույց նվիրաբերել Աշոտ Աղասու Գասպարյանի 10 անձից բաղկացած ընտանիքին։

2.Մարմաշեն համայնքի ղեկավար Կարեն Արշակյանին Հայատանի Հանրապետության  նվիրաբերողի հետ կնքել նվիրատվության պայմանագիր։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՓԻՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(513.47 Կբ) Որոշում թիվ 45
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Շիրակի մարզ, գ.Մայիսյան
(098) 799775, (093) 982207
marmashen.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner