Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածների դրույթով և հաշվի առնելով Արփենիկ Զոհրաբի Սարգսյանի և Գարեգին Վարդգեսի Սարգսյանի 2019 թվականի հուլիսի 30-ի համտեղ դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանին
որոշում է 1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի սեփականությունը հանդիսացող՝ Վահրամաբերդ բնակավայրի ԼԵՆ-ԳԷՍ թաղամասի խճուղի 2, շենք 3 հասցեում գտնվող բնակելի շենքի 109․88 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, որից բնակելին՝ 106․36 քառակուսի մետր թիվ 8 բնակարանը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 2620844) ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով, անհատույց, նվիրատվության պայմանագրով տրամադրել այդ բնակելի տանը 1991 թվականից փաստացի բնակվող Արփենիկ Զոհրաբի Սարգսյանի 2 (երկու) անձից բաղկացած ընտանիքին։
2.Մարմաշենհամայնքիղեկավար՝ԿարենԱրշակյանին
Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 595-րդ և 596-րդ հոդվածների համաձայն նվիրատուների հետ կնքել գույքի նվիրատվության պայմանագիր, այն ենթարկել նոտարական վավերացման և ապահովել անշարժ գույքի նկատմամբ քաղաքացիների իրավունքների պետական գրանցումը՝ վերջիններիս միջոցներով։ |