Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 90-րդ հոդվածի 4-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի «33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթներով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանին
որոշում է՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի 2018 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 17-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
Համայնքի 2018 թվականի բյուջեի ծախսային մասի
01.6.1. ծրագրի 5113 «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածի «40000000» թիվը փոխարինել «0» թվով
01.6.1. ծրագրի 5129 «Այլ մեքենաներ և սարքավորումներ» հոդվածի «5000000» թիվը փոխարինել «45000000» թվով |