Այսօր: Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024թ.
Մարմաշենի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 21
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 21


Զեկ. ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ

2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԶՈՀՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ ԱՐՄԱՆ ԱՐՏՈՒՇԻ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՄԱՐՄԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՋԱՋՈՒՌ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական  ինքնակառավարման  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության  հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ մասի, 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1918-Ն որոշման 2-րդ կետը,  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանին  

որոշում է`

1.2020 թվականի Արցախյան պատերազմում զոհված զինծառայող Արման Արտուշի Քոչարյանի հիշատակին Մարմաշեն բնակավայրի Ջաջուռ բնակավայրում համայնքային հուշարձան  կառուցապատելու համար Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, այլ հողերի գործառնական նշանակության 08-094-0029-0050 կադաստրային ծածկագրով հողատարածքից անհատույց (մշտական) օգտագործման նպատակով տրամադրել 0.0225 հեկտար հողամաս:

2.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ղեկավար Կարեն Արշակյանին՝

1)Հողամասի նպատակային և գործառնական նշանակությանը համապատասխան թույլատրված հողօգտագործում ապահովելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նախաձեռնել գործընթաց՝ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նպատակային նշանակությունը՝ հատուկ պահպանվող հողերի կատեգորիա, պատմական և մշակութային հողերի գործառնական նշանակություն փոխադրելու համար:

2)Համայնքային հուշարձանի կառուցապատումն իրականացնել քաղաքաշինական նորմերի ու կանոններին համապատասխան:

3)Համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված հողամասի հատակագիծը կցվում է որոշմանը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՓԻՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Շիրակի մարզ, գ.Մայիսյան
(098) 799775, (093) 982207
marmashen.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner