Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1708-Ն որոշման 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով հաստատված կարգերի դրույթներով Հայաստանի Հանրապետության Շիրակ մարզի Մարմաշեն համայնքի ավագանին
որոշում է 1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված «ՀայաստանիՀանրապետությանՇիրակիմարզիՄարմաշենհամայնքիՎահրամաբերդբնակավայրիմանկապարտեզիշենքիկառուցում» (այսուհետ՝ ծրագիր) սուբվենցիայի հայտին՝ համաձայն հավելվածի։
2.Սահմանել որ՝
1)ծրագրի արժեքը կազմում է 101052154 (հարյուրմեկմիլիոնհիսուներկուհազարհարյուրհիսունչորս) ՀայաստանիՀանրապետությանդրամ, որից 40420861 (քառասունմիլիոնչորսհարյուրքսանհազարութհարյուրվաթսունմեկ) Հայաստանի Հանրապետության դրամը համաֆինանսավորման տեսքով ներդնում է համայնքը՝ Մարմաշեն համայնքի 2021 թվականի բյուջեի 09․1․1 «Նախադպրոցականկրթություն» ծրագրիգործառնականդասակարգման (5113) «Շենքերիևշինություններիկապիտալվերանորոգում»տնտեսական դասակարգման հոդվածից,
2)ծրագրի իրականացման հետ առնչվող այլ փաստաթղթերի ստորագրումը, դրանցից բխող գործառույթների կազմակերպումն իրականացնում է Մարմաշեն համայնքի ղեկավարը։ |