Այսօր: Հինգշաբթի, 16 Մայիսի 2024թ.
Մարմաշենի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 26
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 26


Զեկ. ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐՎՈՂ ՎԱՀՐԱՄԱԲԵՐԴ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԼԵՆ-ԳԷՍ ԹԱՂԱՄԱՍԻ ԽՃՈՒՂԻ 2, ՇԵՆՔ 3, ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԻ ԹԻՎ 2 ԲՆԱԿԱՐԱՆԸ ՔԱՂԱՔԱՑԻ ԳՐԻԳՈՐ ԱՐՍԵՆԻ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԵՐԿՈՒ ԱՆՁԻՑ ԲԱՂԿԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածների դրույթով և հաշվի առնելով Գրիգոր Արսենի Պողոսյանի և Անահիտ Լիպարիտի Մովսիսյանի  2019 թվականի փետրվարի 21-ի համատեղ դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանին

որոշում է

1Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի սեփականությունը հանդիսացող՝ Վահրամաբերդ բնակավայրի ԼԵՆ-ԳԷՍ թաղամասի խճուղի 2, շենք 3 հասցեում գտնվող բնակելի շենքի 10864 քառակուսի մետր մակերեսով թիվ 2 բնակարանը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 2620845) ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով, անհատույց, նվիրատվության պայմանագրով տրամադրել այդ բնակելի տանը 1991 թվականից փաստացի բնակվող Գրիգոր Արսենի Պողոսյանի 2 (երկու) անձից բաղկացած ընտանիքին։

2Սույն որոշման 1-ին կետում նշված բնակարանի նկատմամբ համասեփականատեր ճանաչել՝ Գրիգոր Արսենի Պողոսյանին (անձնագիր՝ AS0481670, տրված 25012019թ 016-ի կողմից), կնոջը՝ Անահիտ Լիպարիտի Մովսիսյանին (անձնագիր՝ AS0477676, տրված 10012019թ 030-ի կողմից)։

3.Մարմաշեն համայնքի ղեկավար՝ Կարեն Արշակյանին

Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 595-րդ և 596-րդ հոդվածների համաձայն նվիրատուների հետ կնքել գույքի նվիրատվության պայմանագիր, այն ենթարկել նոտարական վավերացման և ապահովել անշարժ գույքի նկատմամբ քաղաքացիների իրավունքների պետական գրանցումը՝ վերջիններիս միջոցներով։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՓԻՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(708.35 Կբ) Որոշում թիվ 26
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Շիրակի մարզ, գ.Մայիսյան
(098) 799775, (093) 982207
marmashen.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner