Այսօր: Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024թ.
Մարմաշենի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 35
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 35


Զեկ. ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ <<ՎԱՀՐԱՄԱԲԵՐԴԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ >> ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑԻ ՇԵՆՔԻ ՋԵՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԴՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի դրույթով և հաշվի առնելով Շիրակի մարզի «Վահրամաբերդի Հարություն Մկրտչյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենիգրությունըՀայաստանի Հանրապետության Շիրակ մարզի Մարմաշեն համայնքի ավագանին

որոշում է`

1.Տալ համաձայնություն  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի  <<Վահրամաբերդի Հարություն Մկրտչյանի անվան միջնակարգ դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպության շենքի ջեռուցման համակարգի արդիականացման համար ներդրում կատարելու։

2.Սահմանել որ՝

1)Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի <<Վահրամաբերդի Հարություն Մկրտչյանի անվան միջնակարգ դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպության շենքի, սպորտի դահլիճի ջեռուցման համակարգի արդիականացման նպատակով <<Հայկական Կարիտաս>> բարեգործական կազմակերպության ծրագրի շրջանակներում, որի արժեքը կազմում է 1120000 (մեկ միլիոն հարյուրքսան հազար) Հայաստանի Հանրապետության դրամ և որից 920000 (ինը հարյուր քսան հազար) Հայաստանի Հանրապետության դրամը համաֆինանսավորման տեսքով ներդնում է համայնքը՝ Մարմաշեն համայնքի 2021 թվականի բյուջեի 01 խումբ 6 դաս 1 Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման (4657) <<Այլ կապիտալ դրամաշնորհներ>> հոդվածից,

2)ծրագրի իրականացման հետ առնչվող այլ փաստաթղթերի ստորագրումը, դրանցից բխող գործառույթների կազմակերպումն իրականացնում է Մարմաշեն համայնքի ղեկավարը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՓԻՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Շիրակի մարզ, գ.Մայիսյան
(098) 799775, (093) 982207
marmashen.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner