Հիմք ընդունելով ՀայաստանիՀանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2010 թվականի հունիսի 1-ի N 186-Ն հրամանով հաստատված «Կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգի» 9-րդ կետի 5-րդ ենթակետը և հաշվի առնելով, որ Մարմաշեն համայնքի Կապս բնակավայրի վարչական սահմաններում 08-052-0045-0015 կադաստրային ծածկագրով անավարտ, կիսակառույց շինությունը քաղաքացիների սեփականություն փոխանցված 0.05647 հեկտար հողամասը գրանցման է ներկայացվել համայնքի սուբյեկտի անվամբ: Հողամասում առկա հիմքեր շինությունը կարգավիճակի /սեփականության/ վերաբերյալ գոյություն չունեն որևէ իրավահաստատող փաստաթղթեր և թույլ տրված անճշտության հետևանքով այն համայնքին է փոխանցվել որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն, անճշտությունը ուղղելու նպատակով Հայաստանի ՀանրապետությանՇիրակիմարզիՄարմաշենի համայնքիավագանին
որոշում է` 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի Կապս բնակավայրի վարչական սահմաններում 08-052-0045-0015 կադաստրային ծածկագրով 0.05647 հեկտար մակերեսով, կիսակառույց, անավարտ շինությամբ ծանրաբեռնված բնակավայրերի նպատակային գործառնական նշանակության, հասարակական կառուցապատման հողամասը՝ ճանաչել Մարմաշեն համայնքի սեփականություն:
2. Համայնքի ղեկավար Կարեն Արշակյանին.
Սահմանված կարգով դիմել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի Շիրակի մարզային ստորաբաժանում՝ անշարժ գույքի նկատմամբ համայնքի իրավունքները պետական գրանցման ենթարկելու համար: |