Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 21-Ա որոշումը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանին
որոշում է՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի Շիրակ բնակավայրի 6-րդ փողոցի 6-րդ տան բնակիչ, երրորդ խմբի հաշմանդամ՝ Սուրեն Ֆրիդրիխի Գրիգորյանի անասնագոմում և թոնրատանը հրդեհի հետևանքով պատճառված վնասի (այրված 11 գլուխ խոշոր եղջերավոր անասուն) համար տրամադրել միանվագ դրամական օգնություն 1000000 /մեկ միլիոն/ դրամ: |