Այսօր: Հինգշաբթի, 16 Մայիսի 2024թ.
Մարմաշենի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 18
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 18


Զեկ. ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԱՇՈՏ ՍԱՍՈՒՆԻԿԻ ԴԱՎՈՅԱՆԻՆ ԵՎ ՏԱԹԵՎԻԿ ՎԱՐԴԱՆԻ ԴԱՎՈՅԱՆԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՀՈՂԱՏԵՍՔԻ 1.53489 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ 0.009163 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի,ՀայաստանիՀանրապետության Հողային օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով և հիմք ընդունելով քաղաքացիներ Աշոտ Սասունիկի Դավոյանի և Տաթևիկ Վարդանի Դավոյանի2018 թվականի ապրիլի 13-ի թվագրած դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանին

որոշում է.

 

Համաձայնություն տալ հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկին, համաձայն որի նախատեսվում է՝Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի վարչական սահմաններում գտնվող (բնակավայր Կրաշեն), քաղաքացիներ՝ Աշոտ Սասունիկի Դավոյանին և Տաթևիկ Վարդանի Դավոյանին ընդհանուր համատեղսեփականության իրավունքով պատկանող08-057-0971-0001 կադաստրային ծածկագրով 1.53489 հեկտար հողամասից առանձնացված 0.009163 հեկտար գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքի հողամասի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 05062017-08-0022, հասցեն՝ Մարմաշեն համայնք,  գյուղ Կրաշեն, Գյումրի-Վանաձոր մայրուղի թիվ 1/1) նշանակությունը փոխել և այն ընդգրկել բնակավայրերի հողերի կատեգորիա հասարակականկառուցապատմանգործառնական նշանակություն՝ այդ հողամասում ինքնակամ կառուցված հասարակական նշանակության անավարտ շինությունն օրինականացնելու, հողամասի նպատակային և գործառնկան նշանակությանը համապատասխան հողօգտագործում ապահովելու համար:

2. Համայնքի ղեկավար՝ Կարեն Արշակյանին.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշմամբ սահմանված կարգով` Մարմաշեն համայնքի (բնակավայր Կրաշեն) հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում սույն որոշման 1-ին կետում նշված հողամասինպատակայիննշանակությունըփոխելունպատակով կազմել համապատասխան հողաշինարարական գործ և ներկայացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՓԻՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Շիրակի մարզ, գ.Մայիսյան
(098) 799775, (093) 982207
marmashen.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner