Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1֊ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրեսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 2-րդ մասի դրույթներով, հիմք ընդունելով Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ՇԴ1/0615/02/20 քաղաքացիական գործով 2020 թվականի հոկտեմբերի 01-ի դատարանի վճռով Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի Վահրամաբերդ գյուղի 15-րդ փողոցի թիվ 2 հասցեում գտնվող 174.78 քառակուսի մետր տարածքով խառը խանութի շինության նկատմամբ ձեռքբերման վաղեմության հիմքով ճանաչվել է Պողոս Վարազդատի Հովհաննիսյանի սեփականության իրավունքը և քաղաքացու դիմումը, Հայաստանի Հարապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է․ 1.Համայնքի ղեկավարի առաջարկությամբ՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի սեփականությունը համարվող 08-108-0071-0006 կադասարային ծածկագրով հողատարածքում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության 0.095413 հեկտար հողամասը, որի վրա առկա է քաղաքացի՝ Պողոս Վարազդատի Հովհաննիսյանի կողմից գնված 174.78 քառակուսի մետր արտաքին մակերեսով խառը խանութը (հասցե Մարմաշեն համայնք, գյուղ Վահրամաբերդ 15-րդ փողոց, թիվ 2) ուղղակի վաճառքով, տվյալ հողամասի կադաստրային գնի չափով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգի տարածագնահատման /գտնվելու վայրի/, գոտիականության գործակիցները և սահմանները հաստատելու մասին» թիվ 1746-Ն որոշման 2-րդ կետի «դ» ենթակետով սահմանված լրացուցիչ նվազեցնող 0.6 գործակցի կիրառմամբ, մեկ քառակուսի մետրը՝ 133.2 ՀՀ դրամ, 0.095413 հեկտար հողամասի համար՝ 127100 /մեկ հարյուր քսանյոթ հազար հարյուր/ ՀՀ դրամ արժեքով վաճառել քաղաքացի Պողոս Վարազդատի Հովհաննիսյանին /անձնագիր՝ AR 0690537, տրված՝ 16.05.2018թ. 030-ի կողմից/։
2.Նշել, որ սույն որոշման առաջին կետում նշված հողամասը ընդրկված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի կազմում, ինժեներատրանսպուտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի գտնվում հաստատված պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերով նախատեսված գոտիներում, հողամասի օտարումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
3.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ղեկավար Կարեն Արշակյանին.
ա)Հայաստանի Հանրապետության օրեսդրությամբ սահմանված կարգով քաղաքացի Պողոս Վարազդատի Հովհաննիսյանի հետ կնքել սույն որոշման 1-ին կետով նախատեսված հողամասի առուվաճառքի պայմանագիր։
բ)Հայաստանի Հանրապետության օրեսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը։
4.Համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հողամասի հատակագիծը կցվում է որոշմանը։ |