Այսօր: Ուրբաթ, 17 Մայիսի 2024թ.
Մարմաշենի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 69
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 69


Զեկ. ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2020 ԹՎԱԿԱՆԻ 2-ՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԻՐԱՎԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 37-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի 2020 թվականի մայիսի 27-ի N01//05854-2020 գրությամբ ներկայացված առաջարկությունները՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքում 2020 թվականի հունիսի 10-ից 18-ն իրականացված իրավական հսկողության ընթացքում հայտնաբերված խախտումները վերացնելու ուղղությամբ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանին որոշում է՝

1.Ամբողջությամբ ընդունել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատանքային խմբի կողմից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքում իրականացված իրավական հսկողության արդյունքների վերաբերյալ կազմված 2020  թվականի հունիսի 30-ի թիվ ԻՀ 4 արձանագրությունում նշված խախտումները:

2.Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքում իրականացված իրավական հսկողության արդյունքների վերաբերյալ կազմված 2020  թվականի հունիսի 30-ի թիվ ԻՀ 4 արձանագրությունում նշված խախտումները վերացնելու վերաբերյալ միջոցառումների ժամանակացույցը` համաձայն  հավելվածի:

3.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ղեկավար Կարեն Արշակյանին՝ սույն որոշմամբ հաստատված միջոցառումների ժամանակացույցին համապատասխան միջոցներ ձեռնարկել համայնքում իրականացված իրավական հսկողության արդյունքում արձանագրվածխախտումներն ամբողջությամբ և սահմանված ժամկետներում վերացնելու,  հետագայում այդպիսիք բացառելու ուղղությամբ:

4.Որոշման կատարման հսկողությունը դնել Մարմաշեն համայնքի ղեկավար Կարեն Արշակյանի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Շիրակի մարզ, գ.Մայիսյան
(098) 799775, (093) 982207
marmashen.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner