Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով ՀայաստանիՀանրապետությանՇիրակիմարզի Մարմաշեն համայնքի ավագանին
ո ր ո շ ու մ է. 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի <<Վահրամաբերդի երաժշտական դպրոց>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների 2020 թվականի քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N 1 հավելվածի:
2.Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 27-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի <<Վահրամաբերդի երաժշտական դպրոց>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների 2019 թվականի քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 13-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> թիվ 73-Ա որոշումը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից: |