Այսօր: Հինգշաբթի, 16 Մայիսի 2024թ.
Մարմաշենի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 15-Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 15-Ն


Զեկ. ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 16-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 5-րդ մասի դրույթներով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանին որոշում է 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի վարչական տարածքում 2018 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 16-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները․

1․Ուժը կորցրած ճանաչել որոշմամբ հաստատված թիվ 2 հավելվածի 7-րդ մասը։

2․Որոշմամբ հաստատված թիվ 2 հավելվածի 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

Աղբի տարբեր տեսակների համար կարող են սահմանվել ստորև ներկայացվող տարբեր դրույքաչափերը ՝ հաշվի առնելով աղբի գոյացման վայրի (անշարժ գույքի) նպատակային կամ գործառնական նշանակությունը։

1)Բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում կոշտ կենցաղային թափոնների համար աղբահանության վճարը սահմանվում է․

ա․ըստ հաշվառված անձանց քանակի ՝ համայնքում անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցող և (կամ) բնակվող յուրաքանչյուր բնակչի համար՝ ամսական մեկ հարյուր դրամ, կամ

բ․ըստ բնակելի շինության կամ բնակարանի ընդհանուր մակերեսի ՝մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ տաս դրամ։

2) Համայնքներում առկա ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում, այդ թվում՝ հասարակական, հանրային, ծառայությունների մատուցման, արտադրական, արդյունաբերական շենքերում և (կամ) շինություններում աղբահանության վճարը սահմանվում է ըստ շինության ընդհանուր մակերեսի հետևյալ դրույքաչափերով․

ա․առևտրի (այդ թվում ՝ շուկաների), հանրային սննդի և բնակչության  սպասարկման այլ ծառայություններ իրականացվող շինությունների մասով մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ մեկ հարյուր դրամ,

բ․հյուրանոցների և հյուրանոցային տնտեսության ծառայություններ, ինչպես նաև այլ գործունեություն իրականացնող հասարակական շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ հիսուն դրամ,

գ․արտադրական, արդյունաբերական և գրասենյակային նշանակության  շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ տաս դրամ․

դ․ կրթական, մշակութային, առողջապահական, սպորտային գիտահետազոտական և նմանատիպ այլ հասարակական շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ տաս դրամ։

ե․շինություններում, որտեղ իրականացվում է մեկից ավելի առանձնացված տնտեսական գործունեություն, աղբահանության վճարն ամբողջությամբ հաշվարկել առավել բարձր դրույքաչափով։

3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի մայիսի 1-ից։ 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՓԻՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Շիրակի մարզ, գ.Մայիսյան
(098) 799775, (093) 982207
marmashen.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner