Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանարապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի,Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1708-Ն որոշման 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով հաստատված կարգերի դրույթներով Մարմաշեն համայնքի ավագանին
որոշում է` 1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի Մայիսյան բնակավայրում՝ թեթև և ծանր տեխնիկայի կայանման սպասարկման կենտրոնի շենքի կառուցում՝ II փուլ» (այսուհետ՝ ծրագիր) սուբվենցիայի հայտին՝ համաձայն հավելվածի։
2.Սահմանել որ՝
1)ծրագրի արժեքը կազմում է 17122048(տասնյոթ միլիոն հարյուր քսաներկու հազար քառասունութ) Հայաստանի Հանրապետության դրամ, որից 10273228 (տաս միլիոն երկու հարյուր յոթանասուներեք հազար երկու հարյուր քսանութ) Հայաստանի Հանրապետության դրամը համաֆինանսավորման տեսքով ներդնում է համայնքը՝ Մարմաշեն համայնքի 2021 թվականի բյուջեի 9/1/1 գործառնական դասակարգման (5113) «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» տնտեսական դասակարգման հոդվածից,
2)ծրագրի իրականացման հետ առնչվող այլ փաստաթղթերի ստորագրումը, դրանցից բխող գործառույթների կազմակերպումն իրականացնում է Մարմաշեն համայնքի ղեկավարը։
3.Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանու 2021 թվականի մարտի 19-ի «Հայաստանի հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիա ստանալու և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի Մայիսյան բնակավայրում՝ թեթև և ծանր տեխնիկայի կայանման սպասարկման կենտրոնի շենքի կառուցում» սուբվենցիայի երկրորդ փուլի հայտին համաձայնություն տալու մասին» սուբվենցիայի երկրորդ փուլի հայտին համաձայնություն տալու մասին» թիվ 28 որոշումը |