Այսօր: Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024թ.
Մարմաշենի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 22
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 22


Զեկ. ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 89 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 111, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի ԹԻՎ 9, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի ԹԻՎ 10 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 3-րդ մասի և 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի, 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանին

որոշում է՝

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանու 2020 թվականի սեպտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի վարչական սահմաններում գտնվող (բնակավայր՝ Վահրամաբերդ) համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասում քաղաքացի Գոռ Պարույրի Հայրապետյանի ընտանիքի անդամների կողմից ինքնակամ կառուցված, օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված շինությունները և նրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված հողամասը նախապատվության իրավունքով ուղղակի կարգով կառուցապատողին վաճառելու համար համաձայնություն տալու մասին» թիվ 89 որոշման նախաբանում լրացնել «33-րդ, 33․1-րդ կետի «բ» ենթակետի, 33․2-րդկետի, 34-րդ կետի, 35-րդ կետի «բ» և «ե» ենթակետերի, 35․1 կետի» թվերով և բառերով։

2․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանու 2020 թվականի սեպտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի վարչական սահմաններում գտնվող (բնակավայր՝ Վահրամաբերդ) համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասում քաղաքացի Գոռ Պարույրի Հայրապետյանի ընտանիքի անդամների կողմից ինքնակամ կառուցված, օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված շինությունները և նրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված հողամասը նախապատվության իրավունքով ուղղակի կարգով կառուցապատողին վաճառելու համար համաձայնություն տալու մասին» թիվ 89 որոշման նախաբանում  «բնակելի» բառը փոխարինել «հասարակական» բառով։

 Որոշման 1-ին կետում «բնակելի» բառը փոխարինել «հասարակական» բառով, «արտաքին» բառը փոխարինել «ներքին» բառով, «20072020-08-0020» թվերը փոխարինել «23022021-08-0041» թվերով, «293200 /երկու հարյուր իննսուներեք հազար երկու հարյուր/» թվերն ու բառերը փոխարինել «1256430 /մեկ միլիոն երկու հարյուր հիսունվեց հազար չորս հարյուր երեսուն/» թվերով և բառերով։

3․ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանու 2020 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 89 որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» թիվ 111 որոշումը։

4․ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանու 2021 թվականի հունվարի 26-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի։ Մարմաշեն համայնքի ավագանու 2020 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 89 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 9 որոշումը։

5․ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանու 2021 թվականի հունվարի 26-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 111 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 10 որոշումը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՓԻՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Շիրակի մարզ, գ.Մայիսյան
(098) 799775, (093) 982207
marmashen.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner