Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1708-ն որոշման 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով հաստատված կարգերի դրույթներով Մարմաշեն համայնքի ավագանին
որոշում է 1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի Վահրամաբերդ գյուղի Լեն-Գես թաղամաս 2-րդ խճուղի թիվ 2 և թիվ 3 հասցեներում բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքներ» (այսուհետ՝ ծրագիր) սուբվենցիայի հայտին ՝ համաձայն հավելվածի։
2.Սահմանել որ՝
1)ծրագրի արժեքը կազմում է 11723330 (տասնմեկ միլիոն յոթ հարյուր քսաներեք հազար երեք հարյուր երեսուն) Հայաստանի Հանրապետության դրամ, որից 5275498 (հինգ միլիոն երկու հարյուր յոթանասունհինգ հազար չորս հարյուր իննսունութ) Հայաստանի Հանրապետության դրամ համաֆինանսավորման տեսքով ներդնում է համայնքը՝ Մարմաշեն համայնքի 2019 թվականի բյուջեի 6/1/1 գործառնական դասակարգման (5113) «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» տնտեսական դասակարգման հոդվածից,
2)ծրագրի իրականացման հետ առնչվող այլ փաստաթղթերի ստորագրումը, դրանցից բխող գործառույթների կազմակերպումն իրականացնում է Մարմաշեն համայնքի ղեկավարը։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդող օրվանից։ |