Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներերով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանին
որոշում է 1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի սեփականությունը հանդիսացող սույն որոշման հավելվածում նշված գյուղատնտեսական, բնակավայրերի և արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասերն օտարել աճուրդով։
2․Հաստատել աճուրդով օտարվող հողամասերի մեկնարկային գներն ու պայմանները՝ համաձայն հավելվածի։ |