Այսօր: Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024թ.
Մարմաշենի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 27
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 27


Զեկ. ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 043-0001-004 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 0,010464 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՔԱՂԱՔԱՑԻ՝ ԿԱՐԵՆ ՎԱՆԻԿԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ, 2-րդ մասի դրույթներով, հիմք ընդունելով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ՇԴ1/0714/02/18 քաղաքացիական գործով 11102018 թվականի դատարանի վճռով Շիրակի մարզի Հովունի համայնքի 2-րդ փողոցի թիվ 26 տանը կից 104,64 քառակուսի մետր մակերեսով քարաշեն անասնաշենքի նկատմամբ ձեռք բերման վաղեմության հիմքով ճանաչվել է Կարեն Վանիկի Վարդանյանի սեփականության իրավունքը և քաղաքացու դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանին

որոշում  է՝

1Համայնքի ղեկավարի առաջարկությամբ, քաղաքացի՝ Կարեն Վանիկի Վարդանյանի կողմից գնված 104,64 քառակուսի մետր արտաքին մակերեսով անասնաշենքի պահպանման և սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի սեփականությունը համարվող 043-0001-004 կադաստարային ծածկագրով հողատարածքում գտնվող արդյունաբերական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության 0,010464 հեկտար հողամասը /հասցե՝ Մարմաշեն համայնք, գյուղ Հովունի 1-ին փողոց, 5-րդ նրբանցք, թիվ 5/9/ ուղղակի վաճառքով, տվյալ հողամասի կադաստրային գնի չափով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգը, տարածագնահատման /գտնվելու վայրի/, գոտիականության գործակիցները և սահմանները հաստատելու մասին» թիվ 1746-Ն որոշման 2-րդ կետի «դ» ենթակետով սահմանված լրացուցիչ նվազեցնող 0,6 գործակցի կիրառմամբ, մեկ քառակուսի մետրը՝ 86,4 ՀՀ դրամ, 0,010464 հեկտար հողամասի համար՝ 9100 /ինը հազար հարյուր/ ՀՀ դրամ արժեքով վաճառել քաղաքացի՝ Կարեն Վանիկի Վարդանյանին /նույնականացման քարտ՝ 3608790187, տրված՝ 15122017 թվական, 030-ի կողմից/։

2Նշել, որ սույն որոշման առաջին կետում նշված հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի կազմում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի գտնվում հաստատված պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերով նախատեսված գոտիներում, հողամասի օտարումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։

3Մարմաշեն համայնքի ղեկավար՝ Կարեն Արշակյանին

ա/ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացի՝ Կարեն Վանիկի Վարդանյանի հետ կնքել սույն որոշման 1-ին կետով նախատեսված հողամասի առուվաճառքի պայմանագիր։

բ/ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը։

4Համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հողամասի հատակագիծը կցվում է որոշմանը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՓԻՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(1.02 Մբ) Որոշում թիվ 27
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Շիրակի մարզ, գ.Մայիսյան
(098) 799775, (093) 982207
marmashen.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner