Այսօր: Հինգշաբթի, 16 Մայիսի 2024թ.
Մարմաշենի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 87
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 87


Զեկ. ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔՆ /ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱ/ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ, ՕՏԱՐՄԱՆ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ, 5-րդ և 8-րդ հոդվածների դրույթներով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանին   ո ր ո շ ո ւ մ է՝

1.Համայնքի ղեկավարի առաջարկությամբ՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական տեխնիկան օտարել աճուրդով՝ համաձայն թիվ 1 հավելվածի:

2.Հիմք ընդունելով որոշման 1-ին կետում նշված թիվ 1 հավելվածի գույքի շուկայական արժեքի որոշման վերաբերյալ «Ա.Գ.ԷՍԹԵՅԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (վկայական' N ԱԳԳ 227, տրված' «21» փետրվարի 2018 թվական, վկայականի գործողության ժամկետը' անժամկետ) 2020 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 12182036, թիվ 12082037, թիվ 12182038 հաշվետվությունները' գյուղատնտեսական  տեխնիկայի (հետագայում՝ գույք) շուկայական արժեքի գնահատման վերաբերյալ՝ գույքի աճուրդով օտարման մեկնարկային գինը հաստատելու:

3․Հաստատել աճուրդի կանոնակարգը, աճուրդի մասին հրապարակային ծանուցման հայտարարության տեքստը, գյուղատնտեսական տեխնիկայի աճուրդով օտարելու, օտարման մեկնարկային գներն ու պայմանները համաձայն թիվ 1 և թիվ 2  հավելվածների:

4․Աճուրդը կազմակերպելու նպատակով՝

ա)ստեղծել աճուրդային հանձնաժողով հետևյալ անհատական կազմով՝ հանձնաժողովի նախագահ՝ Կարեն Արշակյան-համայնքի ղեկավար, հանձնաժողովի անդամներ՝

Հովսեփ Գրիգորյան -համայնքի ղեկավարի տեղակալ,

Մամեդ Սալոյան-համայնքապետարանի աշխատակազմի աշխատակից   

Արտյոմ Զաքարյան-համայնքի ավագանու անդամ

Համլետ Գևորգյան-համայնքի ավագանու անդամ

բ) աճուրդավար    նշանակել   հանձնաժողովի  անդամ,   համայնքի   ղեկավարի

տեղակալ՝ Հովսեփ Գրիգորյան, արձանագրող՝ հանձնաժողովի անդամ, համայնքապետարանի աշխատակազմի աշխատակից՝ Մամեդ Սալոյանին:

5․«Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն հանձնաժողովին վերապահել հրապարակային սակարկություն կազմակերպելու լիազորություն (աճուրդի կազմակերպիչ):


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Շիրակի մարզ, գ.Մայիսյան
(098) 799775, (093) 982207
marmashen.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner