Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանու 2020 թվականի հունվարի 23-ի թիվ 4 որոշմամբ հաստատված կարգի 18-րդ մասի 1-ին կետի պահանջը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանին
որոշում է. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի Մարմաշեն բնակավայրում 2020 թվականի հունվարի 19-ին բռնկված հրդեհից տուժած Գրիգոր Մուկուչի Մկոյանի ընտանիքին տրամադրել միանվագ դրամական օգնություն 400000 /չորս հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով։ |