Այսօր: Ուրբաթ, 17 Մայիսի 2024թ.
Մարմաշենի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 81
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 81


Զեկ. ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ <<ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ>> ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ <<ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՁԱՅՆՆ ՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ>> ԾՐԱԳՐԻ ՇՐՋՆԱԿՆԵՐՈՒՄ <<ԶԱՐԳԱՑԱԾ ՀԱՄԱՅՆՔ, ԲԱՐԵԿԵՑԻԿ ԿՅԱՆՔ>> ԾՐԱԳՐԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻՑ ՆԵՐԴՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի ԹԻՎ 63 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի  2-րդ մասի, 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանին որոշում է՝

1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքում <<Արդյունավետ կառավարում և համայնքային զարգացում>> հասարակական կազմակերպության կողմից <<Քաղաքացիների ձայնն ու գործունեությունը Հայաստանի խոշորացված համայնքներում>> ծրագրի շրջանակներում ներկայացված <<Զարգացած համայնք, բարեկեցիկ կյանք>> ծրագրին:

2.Ծրագրի իրականացման համար համաֆինանսավորման տեսքով կատարել ներդրում Մարմաշեն համայնքի 2020 թվականի բյուջեի 1.6.1 ծրագրի (4657) <<Կապիտալ դրամաշնորհ>> հոդվածից` 300000 /երեք հարյուր հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ։

3.ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանու 2020 թվականի հուլիսի 13-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքում <<Քաղաքացիների ձայնն  ու գործունեությունը Հայաստանի խոշորացված համայնքներում>> ծրագրի իրականացման համար համաձայնություն տալու մասին>> թիվ 63 որոշումը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Շիրակի մարզ, գ.Մայիսյան
(098) 799775, (093) 982207
marmashen.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner