Այսօր: Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024թ.
Մարմաշենի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 19
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 23
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 23


Զեկ. ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ /ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԿՐԱՇԵՆ/ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 0.19639 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍԸ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱ` ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՓՈԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի,ՀայաստանիՀանրապետության Հողային օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով և հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշենի համայնքապետարանը նախաձեռնել է գործընթաց՝ Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների ծրագրի շրջանակներում Մարմաշեն համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական արտադրական նպատակային նշանակության կիսակառույց շինարարության բազայի վրա կառուցել մանկապարտեզի շենք, որի պահպանման ու սպասարկման համար նախատեսված  08-057-0220-0004 կադաստրային ծածկագրով 0,19639 հեկտար հողամասը հանդիսանում է համայնքի սեփականության արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հող,  հողամասի նպատակային և գործառնական նշանակությանը համապատասխան թույլատրված հողօգտագործում ապահովելու նպատակով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշենի համայնքի ավագանին

որոշում է`

1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում հողամասի նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը, որով նախատեսվում է` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական արտադրական նպատակային նշանակության կիսակառույց շինարարության (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 13052020-08-0008, հասցե՝ մարզ Շիրակ, Մարմաշեն համայնք, գյուղ Կրաշեն, Կրաշեն-Ջաջուռավան միջհամայնքային ճանապարհ թիվ 1)պահպանման ու սպասարկման համար նախատեսված08-057-0220-0004 կադաստրային ծածկագրով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության0,19639 հեկտար հողամասը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա` հասարակական կառուցապատման գործառնական նշանակություն, այդ հողամասում առկա 188,6 քառակուսի մետր  մակերեսով կիսակառույց շինության բազայի վրա մանկապարտեզի շենք կառուցելու և հողի նպատակային նշանակությանը համապատասխան թույլատրված հողօգտագործում ապահովելու համար:

2.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշենի համայնքի ղեկավար՝ Կարեն Արշակյանին՝

ա/ՀայաստանիՀանրապետության Հողային օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հողի նպատակային և գործառնական նշանակություններին համապատասխան հողօգտագործում ապահովելու նպատակով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշմամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի Կրաշեն բնակավայրի համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում սույն որոշման 1-ին կետում նշված հողամասինպատակայիննշանակությունըփոխելունպատակով կազմել համապատասխան հողաշինարարական գործ և ներկայացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին:

բ/ՀայաստանիՀանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սույն որոշման 1-ին կետում նշված գյուղատնտեսական արտադրական նշանակության կիսակառույց շինության նպատակային նշանակությունը փոխադրել հասարակական նպատակային նշանակության շինության /մանկապարտեզ/։ 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՓԻՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Շիրակի մարզ, գ.Մայիսյան
(098) 799775, (093) 982207
marmashen.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner