Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդված 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանու2021 թվականի մայիսի 11-ի թիվ 55 և 2021 թվականի օգոստոսի 16-ի թիվ- որոշումները Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանին որոշում է՝ 1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալության իրավունքով տրամադրելու մրցույթի կազմակերպման համար ստեղծել մրցույթային հանձնաժողով հետևյալ անհատական կազմով՝
Հանձնաժողովի նախագահ՝
Կարեն Արշակյան-Մարմաշեն համայնքի ղեկավար,
Հանձնաժողովի անդամներ՝
Արտյոմ Զաքարյան-Մարմաշեն համայնքի ավագանու անդամ,
Համլետ Գևորգյան-Մարմաշեն համայնքի ավագանու անդամ,
Արտաշ Եղիկյան-Մարմաշեն համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ,
Մամեդ Սալոյան-Մարմաշեն համայնքապետարանի աշխատակազմի աշխատակից։
1)աճուրդավար նշանակել հանձնաժողովի անդամ, Մարմաշեն համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Արտաշ Եղիկյանին, արձանագրող նշանակել հանձնաժողովի անդամ, Մարմաշեն համայնքապետարանի աշխատակազմի աշխատակից Մամեդ Սալոյանին։
2․Մրցութային հանձնաժողովին՝
Մրցույթը կազմակերպել Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 78-րդ և 80-րդ հոդվածներով սահմանված կարգով։ |