Այսօր: Հինգշաբթի, 16 Մայիսի 2024թ.
Մարմաշենի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 90
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 90


Զեկ. ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐՎՈՂ 181․66 ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ, ՕՏԱՐՄԱՆ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԱՃՈՒՐԴԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի  Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ  կետի, <<Հրապարակային  սակարկությունների  մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ, 5-րդ և 8-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» N 1862-Ն որոշման դրույթներով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի   ավագանին որոշում է՝

Համայնքի ղեկավարի առաջարկությամբ՝

1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի վարչական սահմաններում գտնվող, համայնքի սեփականությունը համարվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակություն 08-077-0002-0038 կադաստրային ծածկագրով 0.031247 հեկտար հողամասում առկա 181․66  քառակուսի մետր մակերեսով կիսակառույց շինությունը (հասցեն՝ Շիրակի մարզ Մարմաշեն համայնք գյուղ Մայիսյան, 1-ին փողոց 33/1 շինություն, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 30092020-08-0058) (այսուհետև՝ անշարժ գույք) օտարել` դասական աճուրդով:

2. Աճուրդի դրված անշարժ գույքի համար սահմանել մեկ լոտ:

3.Աճուրդն անցկացնել 2021 թվականի -- -ին ժամը 1200-ին Մարմաշենի համայնքապետարանի շենքում (հասցեն` Մարմաշեն համայնք գյուղ Մայիսյան, 1-ին  փողոց, շենք թիվ 29), իսկ կրկնական աճուրդը` 2021 թվականի ----  -ին , ժամը 12-00-ին:

 4․ Հիմք ընդունելով սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի շուկայական արժեքի որոշման վերաբերյալ <<Ա.Գ. ԷՍԹԵՅԹ>> սահմանափակ պատասխանատվության ընկերության 2021 թվականի մարտի 26-ի թիվ-03262112 հաշվետվությունը` անշարժ գույքի շուկայական արժեքի գնահատման վերաբերյալ, սույն որոշման 1-ին կետում նշված կիսակառույց շինության աճուրդով վաճառքի մեկնարկային գները  հաստատել՝ 860․000 (ութ հարյուր վաթսուն հազար) Հայաստանի  Հանրապետության դրամ։ 

5. Սույն որոշման 1-ին  կետում նշված անշարժ գույքի պահպանման և սպասարկման համար նախատեսված համայնքի սեփականությունը համարվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակություն 08-077-0002-0038 կադաստրային ծածկագրով 0․031247 հեկտար հողամասը ուղղակի վաճառքով տվյալ հողի կադաստրային գնով օտարել անշարժ գույքի աճուրդ-վաճառքի արդյունքում հաղթող ճանաչված և գույքը գնած անձին, կադաստրային գնի նկատմամբ կիրառելով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1746-Ն որոշման 1-ին կետի «դ» ենթակետով սահմանված լրացուցիչ նվազեցնող 0.6 գործակիցը:

6.Կիսակառույց շինության պահպանման ու սպասարկման համար նախատեսված հողամասի սահմանված կարգով կազմված հատակագիծը կցվում է սույն որոշմանը:

7.Հաստատել աճուրդի կանոնակարգը և աճուրդի մասին հրապարակային ծանուցման հայտարարության տեքստը  համաձայն  թիվ 1 և թիվ 2  հավելվածների:

8.Աճուրդը կազմակերպելու նպատակով՝

1) ստեղծել աճուրդային հանձնաժողով  հետևյալ անհատական կազմով`

Հանձնաժողովի նախագահ` 

Կարեն Արշակյան-Մարմաշեն համայնքի ղեկավար 

Հանձնաժողովի անդամներ`

Արտյոմ Զաքարյան-Մարմաշեն համայնքի ավագանու անդամ,

Համլետ Գևորգյան-Մարմաշեն համայնքի ավագանու անդամ,

Հովսեփ Գրիգորյան-Մարմաշեն համայնքի ղեկավարի տեղակալ,

Արտաշ Եղիկյան-Մարմաշենի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ,                                                                        

Մամեդ Սալոյան-Մարմաշենի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակից։                                

2)աճուրդավար հաստատել հանձնաժողովի անդամ, Մարմաշեն համայնքի ղեկավարի տեղակալ՝ Հովսեփ Գրիգորյանին, արձանագրող հաստատել հանձնաժողովի անդամ, Մարմաշենի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակից՝ Մամեդ Սալոյանին:

9.<<Հրապարակային  սակարկությունների  մասին>> Հայաստանի  Հանրապետության  օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն հանձնաժողովին վերապահել հրապարակային սակարկություն կազմակերպելու լիազորուրություններով (աճուրդի կազմակերպիչ):


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Շիրակի մարզ, գ.Մայիսյան
(098) 799775, (093) 982207
marmashen.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner