Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի, 33-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով՝ ՀայաստանիՀանրապետությանՇիրակիմարզի Մարմաշեն համայնքի ավագանին
որոշում է 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի 2020 թվականի բյուջեն` համաձայն N 1 հավելվածի:
2.Թույլատրել համայնքի ղեկավարին կատարելու համայնքի բյուջեն հաստատելու մասին համայնքի ավագանու ընդունած որոշմանը չհակասող սահմանված հատկացումների ընդհանուր գումարի 15%-ի չափաքանակը չգերազանցող վերաբաշխումներ բյուջեի գործառնական և տնտեսագիտական դասակարգման հոդվածների միջև: |