Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հաշվի առնելով Մարմաշեն համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանին
որոշում է՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի սեփականություն հանդիսացող, Մայիսյան գյուղի 6-րդ փողոցի 2/1 հասցեում գտնվող 925.22 քառակուսի մետր մակերեսով 08-077-024-020-001 կադաստրային ծածկագրով, հասարակական նպատակային նշանակության մանկապարտեզի շենքը, սպասարկման և պահպանման համար 0.42 հեկտար հողամասը շինություններով /անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական N2728738/ անհատույց օգտագործման իրավունքով, անորոշ ժամկետով տրամադրել Մարմաշեն համայնքի «Մայիսյանի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին: |