Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Մարմաշենի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 57
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 57


Զեկ. ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ(ԲՆԱԿԱՎԱՅՐ ՄԵԾ ՍԱՐԻԱՐ), ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻ ՄԱՐՏԻՆ ԱՂՎԱՆԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ, ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՐԱ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ, ՈՒՂՂԱԿԻ ԿԱՐԳՈՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂԻՆ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի>> 39-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած քաղաքացի Մարտին Աղվանի Սարգսյանը, իր 2019 թվականի հուլիսի 24-ի դիմումի համաձայն ընդունել է Հայսատանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի Մեծ Սարիար բնակավայրում գտնվող համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 08-080-0008-0004 կադաստրային ծածակագրով 01 հեկտար հողամասի վրա ինքնակամ կառուցված բնակելի տան շինության և համապատասխան հողամասի ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքը, Հայաստանի Հանարապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանին

որոշում է

1Համայնքի ղեկավարի առաջարկությամբ, տալ համաձայնություն՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայքնի Մեծ Սարիար բնակավայրում գտնվող համայանքի սեփականություն հանդիսացող 08-080-0008-0004 կադաստրային ծածակագրով 01 հեկտար բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը և նրա վրա ինքնակամ կառուցված, օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված 16423 քառակուսի մետր ներքին և 19721 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տան շինությունը (վկայական N02072019-08-0032 հասցեն՝ ՀՀ Շիրակի մարզ Մարմաշեն համայնք, գյուղ Մեծ Սարիար 10-րդ փողոց, թիվ 10) գնման նախապատվության իրավունքով, ուղղակի կարգով 404350 /չորս հարյուր չորս հազար երեք հարյուր հիսուն/ ՀՀ դրամ արժեքով վաճառել կառուցապատողին՝ քաղաքացի Մարտին Աղվանի Սարգսյանին (անձնագիր՝ AP 0498062, տրված 22072016թ, 001-ի կողմից, բնակության հասցե ՝ ՀՀ  Շիրակի մարզ Մարմաշեն համայնք, գյուղ Մայիսյան 1-ին փողոց, տուն7) վաճառելու համար։

2Մարմաշեն համայնքի ղեկավար Կարեն Արշակյանին

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով։

3Որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՓԻՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Շիրակի մարզ, գ.Մայիսյան
(098) 799775, (093) 982207
marmashen.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner