Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանի ավագ զինղեկ-պահեստի փոխգնդապետի գրությունը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանին
որոշում է. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Մայիսյանի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասընթացներն ավելի արդյունավետ անցկացնելու նպատակով օդամղիչ հրացաններ ձեռքբերելու համար տրամադրել միանվագ դրամական օգնություն` ընդամենը 55000 /հիսունհինգ հազար/ դրամի չափով: |