|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Մարմաշեն ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնք ՀՀ Շիրակի մարզ, գ. Մարմաշեն, (098) 799775, (093) 982207, marmashen.shirak@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
19 նոյեմբերի 2018 թվականի N 58 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԵԹԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ, 08-0106-0008 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ 0․34 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԱՌԿԱ ՇԵՆՔ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հիմք ընդունելով ՀայաստանիՀանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2010 թվականի հունիսի 1-ի N 186-Ն հրամանով հաստատված «Կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգի» 9-րդ կետի 5-րդ ենթակետը և հաշվի առնելով, որ Մարմաշեն համայնքի Քեթի բնակավայրի վարչական սահմաններում 08-0106-0008 կադաստրային ծածկագրով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների 0.34000 հեկտար հողամասի վրա առկա շենք շինությունը: Հայատանի Հանրապետության 2005 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ 1794-Ն որոշման հավելվածի ցանքից դուրս է մնացել, ՀայաստանիՀանրապետությանՇիրակիմարզիՄարմաշեն համայնքիավագանին
որոշում է՝ 1.ՀայաստանիՀանրապետությանՇիրակիմարզիՄարմաշեն համայնքի Քեթի բնակավայրի վարչական սահմններում 08-0106-0008 կադաստրային ծածկագրով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների 0.34000 հեկտար հողամասի վրա առկա շենք շինությունը ճանաչել համայնքի սեփականություն:
2.Համայնքի ղեկավար Կարեն Արշակյանին.
Սահմանված կարգով դիմել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի Շիրակի մարզային ստորաբաժանում՝ անշարժ գույքի նկատմամբ համայնքի իրավունքները պետական գրանցման ենթարկելու համար: |
Կողմ -8 ԱՌԱՔԵԼՅԱՆ ՄԱՆՈՒԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ ՌՈՒՍՏԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀԱՄԼԵՏ ԶԱՔԱՐՅԱՆ ԱՐՏՅՈՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՍԼԱՎԻԿ ՀՈՎՍԵՓՅԱՆ ԼԵՎՈՆ ՂԱՆԴԻԼՅԱՆ ԿԱՄՈ ՂԱՖԱՐՅԱՆ ՋԱՆԻԲԵԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -1 ՄԿՐՏՉՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(1.25 Մբ)
Որոշում 58 |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|