Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ, 5-րդ և 8-րդ հոդվածների դրույթներով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանին
որոշում է 1.Համայնքի ղեկավարի առաջարկությամբ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի սեփականություն հանդիսացող մարդատար ավտոմեքենաները և գյուղատնտեսական տեխնիկան օտարել աճուրդով՝ համաձայն թիվ 1 հավելվածի:
2.Հիմք ընդունելով որոշման 1-ին կետում նշված թիվ 1 հավելվածի գույքի շուկայական արժեքի որոշման վերաբերյալ «Ա.Գ.ԷՍԹԵՅԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (Վկայական՝ NԱԳԳ 190, տրված՝ «29» դեկտեմբերի 2016 թվական) 2018 թվականի փետրվարի 15-ի N02151821, 2019 թվականի ապրիլի 3-ի N04031925, N04031921 հաշվետվությունները՝ մարդատար ավտոմեքենաների և գյուղատնտեսական տեխնիկայի (հետագայում՝ գույք) շուկայական արժեքի գնահատման վերաբերյալ ՝գույքի աճուրդով օտարման մեկնարկային գինը հաստատելու:
3.Հաստատել աճուրդի կանոնակարգը, աճուրդի մասին հրապարակային ծանուցման հայտարարության տեքստը, մարդատար ավտոնեքենաների և գյուղատնտեսական տեխնիկայի աճուրդով օտարելու, օտարման մեկնարկային գինը ու պայմանները համաձայն թիվ 1, թիվ 2 և թիվ 3 հավելվածների:
4. Աճուրդը կազմակերպելու նպատակով ՝
ա) ստեղծել աճուրդային հանձնաժողով հետևյալ անհատական կազմով՝
հանձնաժողովի նախագահ՝ Կարեն Արշակյան – համայնքի ղեկավար,
հանձնաժողովի անդամներ՝
Հովիկ Մելքոնյան–համայնքի ղեկավարի խորհրդական,
Մամեդ Սալոյան- համայնքապետարանի աշխատակազմի աշխատակից
Արտյոմ Զաքարյան-համայնքի ավագանու անդամ
Համլետ Գևորգյան-համայնքի ավագանու անդամ
բ)աճուրդավար նշանակել հանձնաժողովի անդամ, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար՝ Հովիկ Մելքոնյան, արձանագրող՝ հանձնաժողովի անդամ, համայնքապետարանի աշխատակազմի աշխատակից՝ Մամեդ Սալոյանին։
5.«Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն հանձնաժողովին վերապահել հրապարակային սակարկություն կազմակերպելու լիազորություն (աճուրդի կազմակերպիչ): |