Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով և կարևորելով Մարմաշեն վանական համալիրի սպասարկման համար Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից «Մարմաշենի վանական համալիր տանող ճանապարհի հիմնանորոգում և հարակից տարածքի բարեկարգում» ենթածրագրի իրականացումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանին
որոշում է՝
1.Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի Վահրամաբերդ բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում հողամասի նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը, համաձայնորինախատեսվումէՀայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշենհամայնքի վարչականսահմաններում, Վահրամաբերդ բնակավայրի տարածքում գտնվող /«Մարմաշեն» վանական համալիրի հարակից հողատարածք/, համայնքի սեփականությունը հանդիսացող 08-108-0118-0009կադաստրայինծածկագրով հողատարածքում առկա 0,27283 հեկտար գյուղատնտեսական նպատակայիննշանակությանարոտավայր հողատեսքի հողամասը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա, հասարակական կառուցապատման գործառնական նշանակություն, այդ հողամասում Համաշխարհային բանկի Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի շրջանակներում Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Մարմաշենի վանական համալիր տանող ճանապարհի հիմնանորոգում և հարակից տարածքի բարեկարգում» ենթածրագրով Մարմաշենի վանական համալիր այցելող զբոսաշրջիկների և այլ այցելուների սպասարկման համար տրանսպորտային միջոցների կայանատեղի և սպասարկման սրահներ կառուցելու համար:
2․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ղեկավար Կարեն Արշակյանին՝
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշմամբ սահմանված կարգով կազմել համապատասխան հողաշինարարական գործ և ներկայացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին։
3․ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանու 2021 թվականի օգոստոսի 16-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի վարչական սահմաններում, Վահրամաբերդ բնակավայրի տարածքում գտնվող, Մարմաշեն համայնքի սեփականությունը հանդիսացող 08-108-0118-0009 կադաստրային ծածկագրից գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր հողատեսքի 0․27283 հեկտար հողամասի գործառնական նշանակությունը բնակավայրերի հողերի կատեգորիա, հասարակական կառուցապատման գործառնական նշանակություն փոխելու համար համաձայնություն տալու մասին» թիվ 85 որոշումը։