Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի,Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 2-րդ մասի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի 2000 թվականի մայիսի 20-ի թիվ 21 որոշմամը (հիմք՝ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 14.06.2017. թիվ Ի-1255 արխիվային տեղեկանքը), Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի oգոuտոuի 13-ի N 599 որոշմամբ ստեղծված հողերի oգտագործման ժամանակավոր uխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2018 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ 142 դրական եզրակացությունը և հաշվի առնելով «ՍԱՄՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 2019 թվականի հունվարի 15-ի դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանին
որոշում է
1.«ՍԱՄՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի Մայիսյան բնակավայրի, 1-ին փողոց, թիվ 48/1 հասցեում կառուցված հանրային սննդի օբյեկտի պահպանման ու սպասարկման համար նախատեսված համայնքի սեփականություն հանդիսացող 08-077-0105-0002 կադաստրային ծածկագրով 0.107304 հեկտար բնակավայրի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը ուղղակի վաճառքով, տվյալ հողի կադաստրային գնի չափով, մեկ քառակուսի մետրը` 342 (երեք հարյուր քառասուներկու) ՀՀ դրամ արժեքով, 0.107304 հեկտար հողամասի համար` 366980 (երեք հարյուր վաթսունվեց հազար ինը հարյուր ութսուն) ՀՀ դրամ, վաճառել «ՍԱՄՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (Վկայական N 038898):
2.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ղեկավար Կարեն Արշակյանին`
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «ՍԱՄՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել սույն որոշման 1-ին կետով նախատեսված հողամասի առուվաճառքի պայմանագիր և ապահովել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը: