Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Մարմաշենի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշումներ N 41
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Մարմաշեն ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Մարմաշեն, (098) 799775, (093) 982207, marmashen.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 ապրիլի 2021 թվականի N 41

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի ԹԻՎ 24 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ԱՃՈՒՐԴՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՉՕՏԱՐՎԱԾ ՄԱՐԴԱՏԱՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  2-րդ, 5-րդ, 8-րդ և 15-րդ հոդվածների դրույթներով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանին

որոշում է՝

1.Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանու 2019 թվականի ապրիլի 17-ի թիվ 24 որոշմամբ հաստատված մարդատար ավտոմեքենաները երկու անգամ աճուրդով չեն օտարվել գնորդի բացակայության պատճառով, համայնքի ղեկավարի առաջարկությամբ աճուրդ չկայացած մարդատար ավտոմեքենաների մեկնարկային գները փոփոխել, օտարել աճուրդով՝ համաձայն թիվ     հավելված

2.Հաստատել աճուրդի կանոնակարգը, աճուրդի մասին հրապարակային ծանուցման հայտարարության տեքստը, մարդատար ավտոնեքենաների աճուրդով օտարելու, օտարման մեկնարկային գինը ու պայմանները համաձայն թիվ  հավելվածի:

4. Աճուրդը կազմակերպելու նպատակով ՝

ա)ստեղծել աճուրդային հանձնաժողով հետևյալ անհատական կազմով՝

հանձնաժողովի նախագահ՝ Կարեն Արշակյան – համայնքի ղեկավար,

հանձնաժողովի անդամներ՝

Հովիկ Մելքոնյան–համայնքի ղեկավարի խորհրդական,

Մամեդ Սալոյան- համայնքապետարանի աշխատակազմի աշխատակից

Արտյոմ Զաքարյան-համայնքի ավագանու անդամ

Համլետ Գևորգյան-համայնքի ավագանու անդամ

բ)աճուրդավար նշանակել հանձնաժողովի անդամ, համայնքի ղեկավարի խորհրդական՝ Հովիկ Մելքոնյան, արձանագրող՝ հանձնաժողովի անդամ, համայնքապետարանի աշխատակազմի աշխատակից՝ Մամեդ Սալոյանին։

5.«Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն հանձնաժողովին վերապահել հրապարակային սակարկություն կազմակերպելու լիազորություն (աճուրդի կազմակերպիչ):


Կողմ -7

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀԱՄԼԵՏ

ԶԱՔԱՐՅԱՆ ԱՐՏՅՈՄ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՍԼԱՎԻԿ

ՀՈՎՍԵՓՅԱՆ ԼԵՎՈՆ

ՂԱՆԴԻԼՅԱՆ ԿԱՄՈ

ՂԱՖԱՐՅԱՆ ՋԱՆԻԲԵԿ

ՄԿՐՏՉՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(7.86 Մբ) Որոշում 41
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Շիրակի մարզ, գ.Մայիսյան
(098) 799775, (093) 982207
marmashen.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner